Պենտագոնն առաջին անգամ ամերիկացի զնվորականներին թույլ է տվել կրել կրոնական գլխանոցներ, մորուք պահել ու ռազմական համազգեստին ոչ բնորոշ այլ աքսեսուարներ ւո պարագաներ գործածել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նոր դիրեկտիվի համաձայն՝ զինվորականները կկարողանան մորուք պահել ու կրել գլխանոցներ այն դեպքերում, եթե դա է պահանջում նրանց կրոնը: Ըստ որում, յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջվի բարձրագույն հրամանատարության թույլտվությունը:

Հաղորդվում է, որ ներկայումս ԱՄՆ բանակում ծառայում է երեք սիկհ-զինվոր, որոնց թույլ է տրվում չկտրել մազերը, մորուք պահել ու կրել տյուրբաններ: Նրանցից մեկի խոսքով՝ նման թույլտվության ստանալու համար պահանջվել է ինը ամիս, հաղորդում է «Lenta.ru»-ն: