Թուրքիայի Կայսերի նահանգի Փընարբաշի շրջանում հունվարի 23-ի վաղ առավոտյան ուղեւորատար ավտոբուսը գլորվել է ձորը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից Կայսերի մեկնող ավտոբուսը Փընարբաշը-Գյուրուն ավտոճանապարհի 35-րդ կմ-ում կորցրել է կառավարումը եւ գլորվել ձորը: Վթարի հետեւանքով մահացել է 20 ուղեւոր, եւս 23-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նշվում է, թե ուղեւորներից մեկը պնդել է, թե ավտոբուսը ընթացել է առանց ձմեռային անվադողերի, իսկ վարորդը եղել է կիսաքուն վիճակում:




























