Հնդկաստանում 20-ամյա աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել, որին մասնակցել է 12 տղամարդ: Դեպքը կատարվել է երկրի արեւելքում գտնվող Արեւմտյան Բենգալ նահանգում:
Քննության տվյալով՝ բռնաբարությունը պատժի իրագործում էր, որի վերաբերյալ վճիռը կայացրել էր գյուղական խորհուրդը: Պատճառը տուժած աղջկա սիրային կապն էր գյուղի բնակիչ չհանդիսացող տղամարդու հետ:
Հաղորդվում է, որ ավագանու հրամանով 12 տղամարդիկ մի քանի ժամվա ընթացքում հերթով բռնաբարել են իրենց զոհին, քանի որ վերջինիս ծնողները չէին կարողացել վճարել աղջկա «մեղքի» համար: Գյուղի դատարանի նշանակած տուգանքի չափը կազմել էր 25 հազար ռուփի (400 դոլար), հայտնում է rosbalt.RU-ն՝ վկայակոչելով 9tv.co.il-ին:
Բռնաբարության բոլոր մասնակիցները ձերբակալվել են:
Հնդկաստանում 51-ամյա դանիուհու բռնաբարության պատճառով ձերբակալել են 15 տղամարդու
Հնդկաստանում բռնաբարողներից պաշտպանվելու համար «կանացի ատրճանակ» են ստեղծել




























