Կազմվել է գլոբալ տաքացման մեղավոր երկրների ցանկը, որտեղ առաջինն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Տվյալ ուսումնասիրություն հեղինակները Մոնրեալի Կոնկորդիայի փորձագետներն են:
Ըստ փորձագետների՝ այդ երկրների «ավանդը» Երկրի «տաքացման» գործում կազմում է 60%, այսինքն 0,74 աստիճան Ցելսիուս. այդքան է աճել մոլորակի ջերմաստիճանը, նրանք պատասխանատու են 0,7 աստիճանի համար: Գիտնականները վերլուծել են այդ ցուցանիշները՝ 1906-2005թթ. ընկած ժամանակահատվածում, հաղորդում է MedDaily.ru-ն:
Փորձագետները հաշվել են ամեն տեսակի արտանետումների ազդեցությունը:
Երկրի գլոբալ տաքացման գործում այդ երկրների ազդեցության տոկոսային հարաբերությունը կազմում է. ԱՄՆ՝ 0,15 աստիճան կամ 22% , Չինաստան՝ 9%, Ռուսաստան՝ 8%, Հնդկաստան եւ Բրազիլիա՝ 7 %, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա՝ 5-ական տոկոս:




























