Մեծահասակ կանանց շատ կարեւոր է պահպանել ֆիզիկական ակտիվությունը: Այն կանայք, որոնք քիչ են շարժվում, եւ շատ ժամանակ են անցկացնում նստած վիճակում, իրենց մյուս հասակակիցներից ավելի շուտ են մահանում: Նման եզրակացության են եկել Քորնելի համալսարանի ամերիկյան գիտնականները:
Մասնագետները 12 տարի շարունակ վերլուծել են մենոդադարից հետո 93 հազար կանանց առողջական վիճակի մասին տվյալները: Պարզվել է, որ այն կանայք, որոնք օրական նստած են անցկացրել ավելի քան 11 ժամ, 12-15 տոկոսով ավելի հաճախ են մահացել, քան ակտիվ թոշակառու կանայք, հաղորդում է MedDaily.ru-ն:
Գիտնականները պարզել են, որ նստած կենսակերպի դեպքում մահվան ռիսկը սրտանոթային համակարգի հիվանդություններից մեծանում է 13 տոկոսով, ալկոհոլի չարաշահումից՝ 21 տոկոսով, սրտի իշեմիկ հիվանդություններից՝ 27 տոկոսով:
Նստած կենսակերպը կանանց համար առավել վտանգավոր է մենոդադարից հետո եւ զգալիորեն կրճատում է կյանքի տեւողությունը:




























