Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 24–ին` ժամը 10.00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայքի, Սիսիանի տարածաշրջաններում եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: