Գիտնականներին ի վերջո հաջողվել է որոշել վերջին ընդհանուր տղամարդ նախնու ծննդյան տարեթիվը: Վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Ադամը» ծնվել է 9000 տարի ավելի շուտ, քան համարվում էր նախկինում:
Բրիտանացի հետազոտողները պնդում են, որ «Ադամը» քայլել է Երկրի վրա 209 000 տարի առաջ: Գիտնականների խումբը որոշել է «Ադամի» ծննդյան տարեթիվը՝ օգտագործելով գոյություն ունեցող գենետիկական տվյալները:
«Մենք ավելի մեծ վստահությամբ կարող ենք խոսել այն մասին, որ ժամանակակից մարդիկ հայտնվել են Աֆրիկայում ավելի քան 200 հազար տարի առաջ»,- ասել է դոկտոր Էրան Էլանիկը Շեֆիլդի համալսարանից:
«Ակնհայտ է, որ ժամանակակից մարդիկ չեն խաչասերվել ավելի քան 500 հազար տարի առաջ ապրած հոմինիդների հետ: Պարզ է նաեւ, որ մեկ «Ադամ» կամ «Եվա» չեն եղել, այլ «Ադամների» եւ «Եվաների» խմբեր, ովքեր ապրել են կողք կողքի»,- հավելել է դոկտոր Էլհաիքը:
Նոր հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում Արիզոնայի համալսարանի գիտնականների եզրակացությունները, ովքեր պնդում էին, որ մարդու Y-քրոմոսոմն ի հայտ է եկել տարբեր տեսակների խաչասերման արդյունքում:
Մեկ այլ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել էին անցյալ տարվա օգոստոսին, ցույց են տալիս, որ «Ադամն» եւ «Եվան» Աֆրիկայում բնակվել են միաժանամակ, սակայն, հավանաբար, երբեք չեն հանդիպել:
Նախկինում համարվում էր, որ «Y-քրոմոսոմային Ադամն» ու «Միտոխոնդրիկ Եվան» ապրել են միանգամայն տարբեր ժամանակներում, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին:




























