Կուրիլյան Կունիշար կղզու մոտ խեդղվել են Ռուսաստանի ԱԴԾ-ի Սախալինի սահմանապահ վարչության տասն աշխատակիցներ:
Հաղորդվում է, որ նրանք ծով էին դուրս եկել փչովի մակույկով, ափից 500 մ հեռավորության վրա կանգնած նավ հասնելու համար, սակայն մակույկը շրջվել է:
«Տասն աշխատակիցներով փչովի մակույկը ծով էր դուրս եկել` սահմանապահ նավի մոտ հասնելու համար: Ծովի ալեկոծման պատճառով նավակը շրջվել էր, մարդիկ չէին կարողացել դուրս գալ: Ներկայումս հայտնի չէ` նրանց հագին փրկարարական բաճկոնակներ եղել են, թե` ոչ», — հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իր աղբյուրը:




























