Երրորդ ռեյխի գլխավոր քաղաքական գործիչներից մեկի` ներքին գործերի նախարար Հենրիխ Հիմլերի գրած եւ իր կնոջը` Մարգարետին ուղղված հարյուրավոր նամանկեր են հայտնաբերվել Իսրայելում: Այս մասին հայտնում է Die Welt գերմանական թերթի էլեկտրոնային տարբերակը, որի տրամադրության տակ էլ հայտնվել են նամակները:
Ըստ պատմաբանների եւ Հիմլերի կենսագիրների` այդ նամակները կարող են լույս սփռել Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ իրադարձությունների եւ Գերմանիայի Ազգային-սոցիալիստական կուսակցության վերնախավի ներքին փոխհարաբերությունների վրա: Բացի նամակներից, հայտնաբերվել են նաեւ տարբեր լուսանկարներ, նոթատետրեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս հայտնաբերված իրերը գտնվում են Թել Ավիվի մասնավոր արխիվում: Մինչ այդ երկար տասնամյակներ դրանք գտնվել են Իսրայելի ոմն քաղաքացու իրավասության ներքո: Սակայն ինչպես է վերջինիս մոտ հայտնվել այդ հավաքածուն, չի հաղորդվում:
Հիմլերն ինքնասպան էր եղել 1945թ. մայիսի 23-ին` Գերմանիայից փախուստի անհաջող փորձից հետո կալիումի ցիանիդ ընդունելով։



























