Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից հունվարի 20-ին անհետացած 74-ամյա Էդիկ Մադյանը դեռ չի գտնվել: Նրա որդին՝ Մարտինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Ամբողջ գյուղը այստեղ է, մենք էլ օր ու գիշեր Երեւանի շրջակայքով ման ենք գալիս, բայց դեռ չենք կարողացել գտնել, այնքան ենք ման գալու, մինչեւ գտնենք նրան»,- ասաց նա:
Վերջին անգամ Էդիկ Մադյանին տեսել են «Մալիբու» սրճարանի հարակից այգում, դրանից առաջ՝ Արաբկիրում՝ շուկայի դիմաց, ավելի վաղ՝ թիվ 37 ավտոբուսի մեջ:
Նշենք, որ Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից, կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով:




























