Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում Թրիգեր մականվամբ կատուն փրկել է ինսուլտ ստացած տիրուհուն:
Ինչպես հաղորդում է goodnewsanimal.ru-ն, 2013թ.-ի նոյեմբերի 20-ին 75-ամյա Էրնա Փրաթը իր համար նախաճաշ էր պատրաստում՝ հացին կարագ քսելով: Հանկարծ կարագի դանակն ընկել է թոշակառուի ձեռքից ու երբ նա փորձել է վերցնել այն՝ կաթվածահար է եղել: Էրնա Փրաթը փորձել է օգնության կանչել դստերը՝ Մերինն, ով քնած էր իր սենյակում, իսկ իր ձայնը շատ ցածր էր: Թրիգերը, ով արդեն 13 տարեկան մի կատու է, այդ պահին սկսել է մլավել: «Թրիգեր, սիրելիս, մայրիկը քո օգնության կարիքն ունի, խնդրում եմ, գնա ու արթնացրու Մերիին»,- խնդրել է տիրուհին:
Կատուն անմիջապես դուրս է վազել խոհանոցից ու բարձր մլավելով գնացել Մերիի սենյակ: Վերջինս արթնացել է, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, վազել է խոհանոց, հետո 911 զանգահարել: Երբ եկել է շտապօգնությունը, թոշակառուին տեղափոխել են հիվանդնանոց, որտեղ էլ արագ սկսել է ապաքինվել: Կարեւորն այն էր, ինչպես հայտնել են բժիշկները, ժամանակին դեղ ներարկելն է, որը կարգավորում է արյան շրջանառությունը: Այն ժամանակ հնարավոր է ուղեղի բջիջները փրկել մահից:
Կինը հիվանդանոցում է մնացել մինչեւ դեկտեմբերի 5-ը, իսկ երբ նա տուն է վերադարձել, առաջին հերթին գրկել է իր սիրելի կատվին:



























