Հարավ կորեական Samsung ընկերությունը մշակում է ակնոց-համակարգիչ, որը կմրցակցի Google Glass-ի հետ:
Այն կկոչվի Galaxy Glass: Հաղորդվում է, որ ակնոցը սմարթֆոնին է միանալու անլար ցանցի միջոցով: Սարքի էկրանի դեր է կատարելու փոքրիկ «թափանցիկ կամ կիսաթափանցիկ լինզան»: Էկրանը կպատրաստի Samsung Display ընկերությունը:
Հայտնի է, որ Galaxy Glass-ը հանդես կգա որպես բբջային գարնիտուրա ու որպես երաժշտութուն լսելու սարք: Հավանական է նաեւ, որ էկրանի վրա կարտացոլվեն նաեւ սմարթֆոնի վրա եկող տեղեկացումները, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Ակնոցը կներկայացվի IFA ցուցահանդեսի ժամանակ, որը կանցկացվի 2014-ի սեպտեմբերին:




























