Ստամբուլիի Շիշլիի շրջանի քաղաքապետարանի դեմ անհայտ անձը կամ անձիք հունվարի 27-ի երեկոյան զինված հարձակում են գործել եւ հեռացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձիք մոտեցել են քաղաքապետարանի շենքին եւ ավտոմատ կալաշնիկով հրազենով կրակահերթ արձակել, որից հետո դիմել են փախուստի։
Հարձակման հետեւանքով ոչ-ոք չի տուժել, միայն քաղաքապետարանի շենքի ապակիներն են կոտրվել։ Հայտնի է դարձել, որ կրակոցներն ուղղված են եղել քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլի սենյակի ուղղությամբ։
Մուսթաֆա Սարըգյուլը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու եւ լուրջ վտանգ է ներկայացնում իշխող կուսակցության համար։




























