Գնումներ կատարելը բնավ էլ դատարկ եւ մակերեսային զբաղմունք չէ, այն կարող է տխրությունը նվազեցնելու ազդեցիկ միջոց լինել:
 Հետազոտողները վստահեցնում են, որ գնումները մարդուն օգնում են  ավելի ինքնավստահ զգալ  շրջապատում: 

Միչիգանի համալսարանի ուսումնասիրողները պնդում են, որ շոփինգ-թերապիան չպետք է մերժվի գիտական հանրության կողմից:

Հետազոտության շրջանակում երեք փորձ է անցկացվել` տխրության դեմ պայքարելու  հնարավորությունը բացահայտելու համար:  Հետազոտությունը ցույց է  տվել, որ որեւէ բան գնելը մարդուն ցուցափեղկերին պարզապես նայողների համեմատ եռակի երջանիկ է դարձնում, գրում է բրիտանական Mail Online-ը:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ գնորդները դրական զգացումներ են ունենում` իրենց վերջին գնման մասին մտածելիս: Մյուսներն էլ ասել էին, որ իրենք գնումներ կատարելիս ավելի քիչ էին տխրել, քան գնալուց առաջ, հաղորդում է FedPost.ru-ն:

Սակայն, ըստ ուսումնասիրողների, մինչ այժմ անհասկանալի է, թե գնումների որ պահն է այդքան դրական ազդեցություն թողնում մարդու վրա: