Գերմանիայի բնակչուհին, ով լոտոյով 400 000 եվրո էր շահել, ստացած գումարը տարօրինակ կերպով է օգտագործել. նա դրանք զուգարանակոնքն է նետել, որպեսզի ոչ ոք չկարողանա ծախսել: Երբ Անգելա Մայերն իմացել է, որ լոտոյի խաղարկության հաղթողն է, նրա ուրախությանը չափ չկար, հաղորդում է Mirror-ը:

Կինը վերցրել է իրեն հասանելիք 400 000 եվրոն ու արդեն ծրագրեր էր կազմում, երբ վատ լուր է ստացել. նրան են ուղարկել մահացած ամուսնուն խնամող բուժքրոջ ծառայության հաշիվը:

Գիտակցելով, որ ապագա գնումների մասին կարող է մոռանալ, Մայերը որոշել է չզրկել վերջին հաճույքից ու շամպայն է գնել: Հինգ շիշ գինի ձեռք բերելուց հետո Անգելան ողջ օրը սգացել է փողի կորուստը, սակայն երեկոյան վճռել է, որ ոչ ոքի չի տա իր շահումը:

Անգելայի խոսքով՝ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով հավաքել է 500 եվրո արժողությամբ 800 անդորագիր ու հերթով նետել է զուգարանակոնքը՝ խնամքով ջուրը բաց թողնելով արժեքավոր թղթերի վրա, հաղորդում է FedPost.ru-ն:

Քանի որ գերմանուհին հրաժարվել է վճարել ամուսնուն առաջարկած ծառայությունների դիմաց, ստիպված է եղել ներկայանալ դատարանին; Դա չի հուզել կնոջը եւ նա հայտարարել է արդարադատության ներկայացուցիչներին, որ այդպես է վարվել, որպեսզի մեկ ուրիշը չկարողանա ծախսել դրանք:

Լսելով Մայերի ցուցմունքները ու իմանալով ոգելից խմիչքի քանակության մասին՝ դատարանը որոշել է, որ միայն մասնագետը կարող է պարզել տեղեկության իսկությունը, սակայն գործը չարժե նման ջանքեր: Ամեն բան վերջացել է նրանով, որ Անգելան համաձայնել է վճարել 4000 եվրո չափով փոխհատուցումն ու ազատ է արձակվել: