Ամերիկյան անօդաչու օդանավը, որը հերթապահում էր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում, վթարի է ենթարկվել Կալիֆորնիա նահանգի խաղաղօվկիանոսյան շրջանում:
Ըստ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Մայք Ֆրայելի` հերթապահության ժամանակ անօդաչու օդանավում տեխնիկական անսարքություն է գրանցվել, երբ սարքը գտնվել է օվկիանոսի վերեւում` Սան Դիեգոյից 32 կմ հարավ-արեւմուտք: Անօդաչու սարքը կառավարող սահմանապահները որոշել են խորտակել այն:
Նշվում է, որ վթարի ենթարկված անօդաչու օդանավը ԱՄՆ-ի սամանապահների կողմից հերթապահության համար օգտագործվող տասը սարքերից մեկն էր: Անօդաչու օդանավի արժեքը 12 միլիոն դոլար էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Associated Press-ը: Ըստ Ֆրայելի` անօդաչու թռչող սարքի անսարքության ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ սա Կալիֆորնիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի վթարի արդեն երկրորդ դեպքն է երկու ամսվա ընթացքում: 2013թ. նոյեմբերին ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի անօդաչու թռչող սարքն ընկել էր USS Chancellorsville-ի տախտակամածին, այն ժամանակ տուժել էր երկու նավաստի:



























