Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության օրենքը: Կողմ են քվեարկել 359 պատգամավոր, դեմ` միայն 24-ը:
Օրենքը ծնողներին իրավունք է տալիս երեխային խնամելու արձակուրդ վերցնել` նրա ծնվելուց անմիջապես հետո: Ամուսնալուծության դեպքում ալիմենտներ չվճարելու դեպքում պատժամիջոցներ են նախատեսվում:
Մեծ վեճ է հարուցել այն դրույթը, որով ամուսնալուծվելիս նախկինի պես առավելությունը տրվում է ոչ թե մորը, այլ երեխան հերթով ապրում է ծնողների մոտ` անկախ նրա տարիքից:
Բացի դրանից, օրենքն արգելում է 13 տարեկանից ցածր աղջիկ երեխաների համար «փոքրիկ միսս» մրցույթները, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:



























