Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չի բացառել, որ կարող է մերժել ամերիկյան միջնորդների կողմից նախապատրաստվող նախաձեռնությունները՝ կապված պաղեստինյան հակամարտության կարգավորման հետ:

«Ամերիկացիները ձեւակերպում են ամերիկյան դիրքորոշում, այ ոչ իսրայելական: Իսրայելը պարտավոր չէ այն ընդունել»,-Թել Ավիվում անցկացվող միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նեթանյահուն կրկնել է, որ պնդելու է, որպեսզի պաղեստինյան պետության ապագան լինի ապաազմականացված ու Իսրայելը ճանաչի հրեա ժողովրդի պետություն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, նախորդ տարի իսրայելցիներին ու պաղեստինցիներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելով, կողմերին կողմնորոշում է արդեն ապրիլի վերջում ինչ-որ զգալի արդյունքների հասնելու: Ներկայումս նա նախապատրաստում է համապատասխան համաձայնագիր, որի վրա կարող է հիմնվել խաղաղության լիակատար պայմանագիրը:

Ավելի վաղ Քերրի կողմից ներկայացվելիք ծրագիրն արդեն սու քննադատության էր ենթարկվել պաղեստինյան ղեկավարության կողմից:

Իսրայելի ԱԳՆ են հրավիրվել եվրոպական չորս երկրների դեսպանները 

ԱՄՆ-ն Իսրայելում լոբբի է ստեղծում՝ պաշտոնաթող գեներալներից 

Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի «միամիտ ու ձանձրացնող» պետքարտուղարից