Թաիլանդի մայրաքաղաքում շարունակվում են բողոքողների դեմ բռնությունները: Բանգկոկում արդեն մի քանի ամիս շարունակվում են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը: Գիշերը անհայտ անձինք կրկին հարձակվել են ցուցարարների ճամբարներից մեկի վրա՝ տեղակայված Լատ Պրաո փողոցում:
Վաղ առավոտյան ցուցարարների ուղղությամբ մարտական նռնակ են նետել, մեկ մարդ վիրավորվել է, լուրջ վնաս են կրել երկու ավտոմեքենաներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























