Բելառուսում ոստիկանությունը ոչ անտարբեր քաղաքացիներին կոչ է արել անանունության սկզբունքով հայտնել հասցեներ, որտեղ ապօրինաբար ինքնաթոր օղի, սպիրտ եւ այլ խմիչքներ են պատրաստում ու վաճառում:
Հաղորդվում է, որ փոստային կապի աշխատակիցներն աջակցել են Մինսկի ոստիկանության նախաձեռնությանը:
Իրավապահների խոսքով՝ նման միջոցների որոշել են դիմել ստեղծված իրավիճակի վերլուծությունից հետո: ՆԳՆ-ի վարչությունից հայտնել են, որ տարեց գյուղացիները հաճախ հնարավորություն չեն ունենում ոստիկանություն զանգահարել եւ հայտնել սպիրտի պատրաստման եւ իրացման վայրերին մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանները նշել են, որ բնակչության ակտիվ աջակցության շնորհիվ 2013թ. միայն Մինսկի շրջանում 2000-ից ավելի իրավախախտներ են գտնվել:
Միաժամանակ, բելառուսցի օրենսդիրները բարձրացրել էին ինքնաթոր արտադրանքի օրինականացման հարցը, սակայն գաղափարը հավանության չէր արժանացել:



























