Թուրքիայի վիճակագրական վարչությունը ներկայացրել է 2013-ի դեկտեմբերի տվյալներով Թուրքիայի բնակչության թիվը, որն աճել էր 2012-ի համեմատ 1,37 տոկոսով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչության կողմից ներկայացված տվյալների, Թուրքիայի բնակչությունը 2013-ին կազմել է 76 մլն 667 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 1,37 տոկոս աճ։
Ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը նշվել է Ստամբուլը՝ 14 մլն 160 հազար բնակչությամբ։
Նշենք, որ 2012-ին Թուրքիայի բնակչությունը կազմել էր 75 մլն 627 հազար։




























