Մեծ Բրիտանիայում դատավորը տուգանել է երդվյալ ատենակալներին այն բանի համար, որ անպարկեշտ վարքի վերաբերյալ գործւ քննության ժամանակ նրանք ծիծաղել են, որ ամբաստանյալին չի հաջողվել կովին այնպիսի դիրքրի բերել, որ կարողանա նրա հետ սեքսով զբաղվել, հաղորդում է Intrnational Business Times-ը:

61-ամյա Փոլ Լովելի գործում նշվում է, որ նա փորձել է գայթակղել կովին, որին ականատես է եղել մոտակայքում պիկնիկի ելած զույգը: Նրանք նկատել են, որ տղամարդը իջեցրել է շալվարը եւ փորձել է սեքսով զբաղվել կովի հետ: Նրանից մերժում ստանալով, նա փորձել է նույնը անել ոչխարի հետ (հաջողվել է դա, թե ոչ, չի նշվում), հաղորդում է Lenta.ru-ն:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հասարակական վայրում հանվելու համար, սակայն հետագայում այդ մեղադրանքը հանվել է բավարար ապացույցների բացակայության պատճառով:

Այդուհանդերձ, մեղադրող կողմը վերաձեւակերպել է մեղադրանքը եւ այն վերաորակվել է որպես  հրապարակավ անպարկեշտ գործողություններ կատարելը: Փոլ Լեվելը դատարանից ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրան արգելվել է վերադառնալ այն վայրը, որտեղ փորձել է սեռական բնույթի հանցագործություն կատարել կենդանիների նկատմամբ: