ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել  McDonald's-ի մի աշխատակցուհու, որն իբրեւ թե հերոյին է վաճառել Happy Meal մանկական ընթրիքներում:

Պարզվել է, որ 26-ամյա Շանայա Դենիսին օգնել էին ձերբակալել ոստիկանության տեղեկատուները: Նրանք իշխանություններին հայտնել էին, որ վաճառողուհին հերոյին է վաճառում հենց McDonald's ռեստորանում. գնորդը միայն պետք է մոտենար Մակավտոյի պատուհանին եւ ասեր գաղտնագրային արտահայտությունը`  «Ես խաղալիք կցանկանայի պատվիրել»: Դրանից հետո հաճախորդները Դենիսից ստանում էին Happy Meal-ի տուփեր, որտեղ սննդի եւ մանկական խաղալիքների փոխարեն թմրանյութ կար: 

Ոստիկանության աշխատակիցը, ներկայանալով որպես գնորդ, Դենիսից հերոյինի տասը չափաբաժին էր գնել, որից հետո  Դենիսին ձերբակալել էին: Խուզարկոթյան ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր  հերոյինի 50 չափաբաժին: Ձերբակալության ժամանակ Շանայան հայտարարել է թմրանյութերի վաճառքին իր անմասն լինելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով The Associated Press-ին: