Մինչեւ տասը տարեկան 650 մլն երեխայից 250 մլն-ը չի կարողանում կարդալ, գրել: Նման տվյալներ է պարունակում կրթության, գիտության ու մշակույթի հարցերով ՄԱԿ-ի զեկույցը , որի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի օրը համաշխարհային կազմակերպության շտաբում:
Զեկույցից երեւում է, որ 130 մլն երեխա այցելում են տարրական դպրոց, սակայն չեն ստացել անգամ ամենաբազային գիտելիքները: Մնացած 120 մլն-ն դասերին բավականաչափ ժամանակ չեն տրամադրում, ըստ որում՝ 57 մլն առհասարակ դասերին չի հաճախում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, որ նման ցուցանիշների պատճառը որակավորում ունեցող ուսուցիչների պակասն է:



























