Մուտացիայի ենթարկված միջատների տարօրինակ տեսակը հայտնաբերվել է դեռ մոտ մեկ տարի առաջ Սան-Ֆրանցիսկոյի շրջանում, իսկ այժմ տարօրինակ մեղուները հասել են Վերմոնթ: Վերջին ժամանակներում ամերիկացի կենսաբանները իրենց մտահոգությունն են հայտնում երկրի հյուսիս-արեւելքում մեղուների ամբողջական պարսերի ոչնչացման վտանգի վերաբերյալ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մտահոգությունը գիտնականները կապում են մակաբույծ ճանճ Apocephalus-ի հետ, որը սկսել է ձվադրել անմիջապես մեղուների մարմնում: Երբ թրթուրը դուրս է գալիս նման միջավայրում, սա ներսից խժռում է իր տերին, ինչի հետեւանքով մեղուները «գազազում են», կորցնում են միջավայրում կողմնորոշվելու կարողությունը, ակտիվ են հենց գիշերը ու վերածվում են իսկական զոմբիի: Նրանց հետագա ճակատագիրն անմխիթար է. նրանք հեռանում են իրենց փեթակներից, ինչի հետեւանքով սատկում են:
Գիտնականները նշում են, որ զոմբի-մեղուների վարակը մի քանի ժամ է տեւում: Սակայն ձվադրումից բացի՝ վերոհիշյալ մակաբույծ ճանճերը կարող են միջատներին վտանգավոր վարակներով վարակել:



























