Ռուս գիտնականները իրենց բրիտանացի գործընկերների հետ միասին պարզել են, որ Ռուսաստանում տղամարդկանց մահվան հիմնական պատճառը օղու չարաշահումն ու դրան հետեւող լյարդի ու սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականներն ուսումնասիրել են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են ռուսական երեք քաղաքներում՝ Բառնաուլում, Բիյսկում ու Տոմսկում: Հետազոտվել են երկու խմբեր՝ մեկը, ընտանիքներ, որտեղ տղամարդիկ վերջերս էին մահացել, մյուսը՝ սովորական քաղաքացիներ: Առաջիններին հարցրել են, արդյոք տղամարդիկ օղի են օգտագործել, երկրորդներին՝ որքան օղի են օգտագործում: Հաշվի է առնվել նաեւ ծխելու գործոնը:

Մահվան ռիսկը նվազում է, հենց որ մարդը դադարում է ալկոհոլ օգտագործել: