Թբիլիսիում սկսվում է հատուկ կոնֆերանս՝ նվիրված Վրաստանի լեռնային շրջանների խնդիրներին:

«SOS–վրացական լեռ» անվանումը կրող միջոցառումը անցկացվում է Դեմոգրաֆիական վերածննդի հիմնադրամի, Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ, փոխանցում է Գրուզիա Online-ը:

Քննարկման թեման Վրաստանի բարձրլեռնային շրջաններում դեմոգրաֆիական ու տնտեսական խնդիրներն են: Կազմակերպիչների խոսքով՝ 2002-ին երկրում ամբողջությամբ դատարկվել է 164 գյուղ, որոնց մեծ մասը լեռնային շրջաններում:

Կոնֆերանսի մասնակիցները քննարկում են միասնական փաստաթղթի մշակման հնարավորությունը, որը կներկայացվի խորհրդարանին որպես օրինագիծ: