Ձյան առատ տեղումների եւ Վրաստանի համար անսովոր խիստ ցուրտ եղանակի պատճառով նախորդ գիշեր ու շաբաթ առավոտյան խնդիրներ են ծագել երկրի ավտոմայրուղիների վրա ու Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքներում:

Թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռը չի կարողանում մեկնել Թբիլիսիից Ստամբուլ սառցակալած թռիչքուղու պատճառով: Ինչպես հաղորդում են, այս պահին իրավիճակը վերահսկողության տակ է, եւ ինքնաթիռը մի քանի ժամից կմեկնի: Թբիլիսիի օդանավակայանն այժմ աշխատում է սովորական կարգով:

Ձյան շերտի փլուզման վտանգի պատճառով երկրորդ օրն է լիովին դադարեցվել է ավտոտրանսպորտի ցանկացած տեսակի շարժում  Ռազմա-վրացական մայրուղու ՌԴ տանող Գուդաուրի-Կոբի հատվածում(Կազբեգի շրջան): Ճանապարհի այս հատվածում շարժման վերականգմանն են սպասում տասնյակ ավտոմեքենաներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել ավտոմեքենաների տեղաշարժի համար Վրաստանի լեռնային մի շարք շրջաններում:

Երկրորդ օրն է երկր մեծ թվով շրջաններում ձյուն է տեղում, Վրաստանի արեւելքի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը -8-12 աստիճան է, այդ թվում Թբիլիսիում, իսկ լեռնային շրջաններում՝ մինչեւ -20 աստիճան: Օդերեւութաբանները հաղորդում են, որ խիստ ցուրտ եղանակը դեռ մի քանի օր կպահպանվի: