Թուրքիայի Բաթման նահանգում կրոնական կրթություն ստացած 144 աղջիկների դիպլոմների հանձնման արարողության լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցկայքերում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման նահանգում «Մարգարեի նվիրյալները եւ Ղուրանի սերունդը» պլատֆորմի կողմից 144 աղջկա տված 4-ամյա կրթությունից հետո կազմակերպվել է դիպլոմների հանձնման արարողություն, որի ժամանակ միակ տղամարդը եղել է լուսանկարիչը։
Այս լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքերում, որտեղ խիստ քննադատության են ենթարկել իշխող կուսակցությանը՝ երկիրը դեպի իսլամ եւ հետամնաց միջնադար տանելու համար։






























