Մեքսիկայում տարեսկզբից ի վեր գրիպից մահացածների թիվը հասել է 315 մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինաամերիկյան երկրի առողջապահության նախարարությանը: Նրանցից 291-ը մահացել են խոզի գրիպից:
Գրիպի տարատեսակներով վարակվածների ընդհանուր թիվը հասել է արդեն 3 հազար մարդու: Մայրաքաղաքի դաշնային շրջանում, Խալիսկո, Սան Լուիս Պոտոսի, Մեխիկո եւ Նուեւո Լեոն նահանգներում հաշվվում են հիվանդացության դեպքերի գրեթե կեսը:
Հիշեցնենք, որ խոզի գրիպ կոչված վարակով հիվանդացության առաջին դեպքը գրանցվել էր 2009թ. ապրիլին Մեքսիկայում: Հիվանդությունը սկզբում հայտնաբերվել էր միայն խոզերի մոտ, սակայն շուտով այդ գրիպի ախտանշաններն սկսել էին հայտնվել նաեւ մարդկանց մոտ: Կարճ ժամանակահատվածում A/H1N1 գրիպը տարածվել էր շատ երկրներում:
Տարեսկզբից ի վեր Մեքսիկայում գրիպից մահացել է ավելի քան 250 մարդ



























