Արեւմտյան Ուկրաինայի Լուցկե  քաղաքի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ տեղում Իոսիֆ Ստալինի հուշարձանն են կանգնեցրել: Հուշարձանի բացմանը մասնակցել են տեղի կոմունիստները, ռուսական եւ բելառուսական համայնքների, հակաֆաշիստական կոմիտեի եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուկրաինայի Կոմկուսում Ստալինին անվանել են «ներկայիս Ուկրաինայի միավորող, ամբողջ աշխարհը Եվրոպայի միացյալ ֆաշիստական ուժերից ազատագրող»:

Թե որտեղ է տեղադրվել Ստալինի կիսանդրին, չեն հայտնում: Հուշարձանի բացման օրն արված լուսանկարներում  երեւում է, որ այն տեղադրված է ինչ-որ շենքի ներսում, հայտնում է TCH.ua-ը:

Հավելենք, որ 2011թ. դեկտեմբերի 31-ին Զապորոժիեում՝ Ուկրաինայի Կոմկուսի մարզկոմի շենքի տարածքում, պայթեցրել էին Ստալինի ոհւշարձանը: Մասնակի տուժել էր նաեւ շենքը:

Կիեւի կենտրոնում Լենինի հուշարձանի փոխարեն Մայդանի ակտիվիստները եւ ուսանողները փորձում են տեղադրել ոսկեզօծ զուգարանակոնք: Դրանով ակնարկում են Վիկտոր Յանուկովիչի նստավայրում իբրեւ թե դրված ոսկե զուգարանակոնքը:  Ըստ ակտիվիստների` այդ արձանը խորհրդանշում է հանցավոր ռեժիմը եւ չարդարացված շքեղություննն ու կաշառակերությունը, հայտնում է «Վեստին»: