Ականատեսը լուսանկարել է` ինչպես է տղամարդը կրակայրիչ չունենալու պատճառով Լոնդոնի Մեյֆեր թաղամասում փորձել կուբայական սիգարը վառել իր «Լամբորջինի» մակնիշի մեքենայի արտանետող խողովակից:

Mirror-ը տեղեկացնում է, որ ականատես Բվայլա Աբիգաիլ Նյուտոնը, որը նկարը տարածել է համացանցում, նկարի տակ գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Խնդրում եմ՝ հավատացեք, այս հիմարն իրոք փորձում է կուբայական սիգարը վառել սուպերքարի արտանետող խողովակից, բայց դա նրան չհաջողվեց»: