Ուելսի 52-ամյա բնակչուհին 416 ժամ է անցկացրել մարմինն ամբողջությամբ դաջվածքներով պատելու համար, որը կուրության պատճառով երբեք չի տեսնի:
Ֆրեն Ատկինսոնն ասել է, որ իր ամուսինն ու դաջվածքներ անող վարպետ Գրեզ Բոումենը երեք տարվ ընթացքում եղել են իր աչքերը և մանրամասն նկարարագրել են դաջվածքները։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Ֆրենը տառապում է ժառանգական կուրությամբ` «պիգմենտային ռետինիտով», ինչի հետևանքով նա երիտասարդ տարիքից սկսել է կորցնել տեսողությունը, և այժմ նրա տեսողությունը ընդամենը 3-5 տոկոս է:
«Ես իմ առաջին դաջվածքն արել եմ 25 տարի առաջ: Երեք տարի առաջ մի օր արթնացա ու որոշեցի, որ ամբողջ մարմինս պետք է դաջվածքներով պատեմ»,- ասել է Ֆրենը:
Ֆրենը նաև նշել է, որ ինքը ցանկացել է, որ իր մեջքին լինի եգիպտական թեմայով ինչ-որ բան, իսկ մնացած պատկերների ընտրությունը թողել է Գրեզի երևակայությանը:
Ֆրենը կարծում է, որ ինքը Ուելսում ամենաշատ դաջվածքներ ունեցող կինն է և նույնիսկ ցանկանում է Գինեսի գրքում գրանցվել:





























