Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են Մեթյու Ուիլանին Թանաքի Արքա անունով անձնագիր տրամադրել: 34-ամյա Ուիլանը հայտնի է նրանով, որ գրեթե ողջ մարմինը պատված է դաջվածքներով:
Անձնագրային բաժնում հրաժարվել են ձեւակերպել փաստաթղթերը, չնայած Ուիլանը ներկայացրել է այդ անունով ձեւակերպվա վարորդական վկայական ու այլ փաստաթղթեր: Իշխանությունները չեն հերքել, որ պատճառը նրա անսովոր անունն է:
Ուիլանն իր առաջին դաջվածքն արել է 9 տարեկանում: Դրանից հետո նա դաջվածքներով ծածկել է իր մարմնի 90 տոկոսը, անգամ ձախ ակնակապիճը: Ընդհանուր առմամբ, նա 300 ժամ եւ 25 հազար ֆունտ է ծախսել դաջվածքների համար:



























