Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրուշակագործ կոնցեռնից նվեր է ստացել է շոկոլադից պատրաստված իր արձանը՝ բնական հասակի:
Գվատեմալայի Ատիտլան լճի մոտակայքում հավաքված կակոյի սերմերից պատրաստված նվերը եկեղեցու առաջնորդին նվիրել են շաբաթական ուդիենցիայի ընթացքում: Բացի այդ, նրան նվիրել են 1,5 տոննա շոկոլադ, որը պապը խոստացել է բաժանել Հռոմի թափառաշրջիկներին, հաղորդում է «Utro. ru»-ն:
Շոկոլադե արձանը իր ուրույն տեղը կզբաղեցնի Ֆրանցիսկոսի արտասովոր նվերների շարքում:
Դրանց թվում կարելի է նշել Harley-Davidson մոտոցիկլետը, որը նա նվեր էր ստացել նախորդ տարի, իսկ պապը որոշել էր վաճառել այն Փարիզի աճուրդում, իսկ ստացված գումարը բարեգործության տրամադրել:



























