Ուզբեկական Ջիզակում տեղական դպրոցներից մեկի աշակերտներին հանձնարարել են դատարկ շշեր հավաքել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխաներին նման հանձնարարություն է տվել դպրոցի տնօրենը: Ըստ որում, յուրաքանչյուր աշակերտ պետք է կատարեր նորման, հինգ շիշ ու երեք կիլոգրամ պլաստիկե տարաներ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Uznews-ը:
Այդ քաղաքի մեկ այլ ուսումնական հաստատությունում երեխաներին պարտավորեցրել են մետաղի ջարդոն հավաքել: Այս դեպքում եւս երեխաները պետք է լրացնեն նորման՝ հակառակ դեպքում յուրաքանչյուր պակաս կիլոգրամի դիմաց երեխան պետք է վճարի 400 սումի չափով «տուգանք»:
Հաղորդվում է ,որ երեխաներին նմանատիպ աշխատանքներում ներգրավելն ընդունված պրակտիկա է:



























