Microsoft ընկերությունը հրապարակել է նոր գլխավոր տնօրեն Սատյա Նադելայի բազային աշխատավարձի չափը: Այն կկազմի 1,2 մլն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է նախկին գլխավոր տնօրենի աշխատավարձից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նադելան դարձել է կորպորացիայի պատմության մոջ երրորդ գլխավոր տնօրենը, ում կարելի է ընկերութան վետերան համարել, քանի որ իր կյանքի 22 տարիները նա անցկացրել է հենց այդ ընկերությունում:

Իր հերթին ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դառնալու է Նադելայի խորհրդականը: Այս մասին հաղորդում է Digit-ը: