Ռուսաստանցի սկանդալային պրոդյուսեր Բարի Ալիբասովը հայտնի է գրազների նկատմամբ տածած սիրով: Այս անգամ նա գրազ է եկել ՌԴ պետդումայի ոչ պակաս սկանդալային պատգամավոր, ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ:
Բանն այն է, որ պատգամավորը կասկածում է, թե ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կարող է ոսկե մեդալ շահել Սոչիի Օլիմպիադայում: Բարին հակառակն է կարծում, հայտնում է Ivona-ն:
Տղամարդիկ «որոշել են՝ պարտվողն իր աշխատասենյակում խինկալի է հյուրասիրելու՝ «Նա-Նա» խմբի կամ ՌԼԴԿ-ականների երգչախմբի նվագակցությամբ», – իր twitter-ում գրել է Ալիբասովը:
Նշենք, որ «Նա-Նա» խմբի նախկին պրոդյուսերն արդեն գրազ եկել էր դերասան Նիկիտա Ջիգուրդայի հետ՝ Եվրատեսիլի մրցանակային տեղերի վերաբերյալ: Այն ժամանակ Նիկիտան պարտվել էր, եւ դերասանը ստիպված էր եղել Մոսկվայի Կարմիր հրապարակում քայլել կանացի կարմիր ներքնազգեստով:




























