Մերձմոսկվայում Ուկրաինայի քաղաքացուհի է ձերբակալվել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Կրիվոյ Ռոգ քաղաքի 28-ամյա բնակչուհին կասկածվում է մարդկանց առեւտրով զբաղվելու մեջ:

Առկա տեղեկատվությամբ՝ խմբավորումը, որում ընդգրկված է եղել նա, գործել է մեկ տարի առաջ Ուկրաինայի տարածքում եւ հավաքագրել է միայնակ մարդկանց եւ ստի ու սպառնալիքների միջոցով ստիպել զբաղվել մուրացկանությամբ:

Նախորդ տարվա փետրվարին Ուկրաինայի իրավապահ մարմինները այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «մարդկանց առեւտրով զբաղվելու« մեղադրանքով:

Խմբավորման երկու մասնակիցներ քրեական պատասխանատվության են ենթարկվել Ուկրաինայի տարածքում, սակայն ակտիվ մասնակից կանանցից մեկին հաջողվել է թաքնվել Ռուսաստանի տարածքում եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ռուսաստանում 28-ամյա կինը շարունակել է զբաղվել հակաիրավական գործունեությամբ՝ խաբեության միջոցով Ուկրաինայի երեք քաղաքացիների բերելով Մոսկվա եւ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:

Ռուսաստանցի իրավապահներին հաջողվել է պարզել կնոջ բնակության վայրը եւ ձերբակալել նրան Մոսկվայի մարզի Կրանսագորսկի շրջանում, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը: