Լեհաստանի 90-ամյա նախագահի նախկին կինը ապահարզան է պահանջում ամուսնական անհավատարմության պատճառով:
84-ամյա Բարբարա Յարուզելսկայան մեղադրել է ամուսնուն 50-ամյա կնոջ հետ «Հակաիրավական կապերի» համար: Հաղորդվում է, որ խոսքը նախկինում նրանց տանն աշխատած սպասուհու մասին է:
Նախագահի կինը հաղորդել է, որ ինքը ապահարզանի բոլոր փաստաթղթերը պատրաստել է դեռեւս չորս ամիս առաջ եւ եթե ամուսինը վերջ չտա այդ կապին ինքը կդիմի դատարան: Հաղորդվում է, որ ամուսինները 53 տարի ամուսնացած են եղել:
Մինչ այդ, նախկին քաղաքական գործիչը նախազգուշացրել է կնոջը, որ չի համաձայնի ապահարզանի, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:



























