Ավստրիալիայում գիտնականները փորձում են դասակարգել Տասմանիա կղզու լողափերից մեկում հայտնաբերված նոր հսկայական մեդուզայի տեսակը:

1,5մ երկարություն ունեցող մեդուզային անցյալ ամիս հայտնաբերել է ավստրալական մի ընտանիք` լողափին զբոսնելու ժամանակ:

BBC-ն տեղեկացնում է, որ Գիտական և արդյունաբերական հետազոտությունների պետական կազմակերպության գիտնականները տեղյակ են եղել մեդուզայի այդ տեսակի մասին, բայց դեռևս չեն դասակարգել ու չեն անվանել այն:

Մեդուզաների գծով փորձագետ Լիզա-ան Գերշվին մեդուզային նկարագրել է այսպես. «Այս մեդուզաները նման են ափսեի՝ ներքևից կախված փայտիկով»:

Լիզա-ան Գերշվին ասել է. «Մեդուզաների այս տեսակի մասին մենք արդեն որոշ ժամանակ է՝ տեղյակ ենք, սակայն դեռ չենք դասակարգել և անվանում տվել: Մենք ցանկանում ենք դրանց մասին ավելի շատ բան իմանալ»: