Մերձմոսկովյան Դմիտրովի բնակչուհին՝ երկու երեխաների մայրը, մահացել է բնակելի տան շքամուտքում: Կինը մնացել է վերելակի դռների արանքում ու մի հարկ վերեւ է բարձրացրել:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 21-ամյա Օլգա Տիլինինան վերադարձել է զբոսանքից՝ իր երկու տարեկան երեխայի հետ:
Երբ կինը ներս է մտել, դռները փակվել են: Մայրը փորձել է դուրս գալ ու գնալ դեպի երեխան, որը դրսում էր մնացել: Դռների փակվելուն պես այն վեր է բարձրացել՝ կնոջը պատառ-պատառ անելով:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները:




























