Լեհաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի քաղաքացին կաթոլիկ եկեղեցու դեմ մանկապղծության հայց է ներկայացրել՝ հոգեւորականին մեղադրելով իր դեմ ոտնձգության մեջ:

Մարցին Կ.-ն իրեն հասցված բարոյական եւ ֆիզիկական վնասի համար պահանջում է 47500 եվրո փոխհատուցում: Քահանան, որի գործողություններից տուժել է հայցվորը,  բանտում է, որտեղ կրում է երկամյա ժամկետը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Նախկինում քահանաների կողմից մանկապղծության քաղաքացիական հայցերը ներկայացվում էին միայն առանձին անձանց դեմ, սակայն ոչ երբեք եկեղեցու դեմ:

Եկեղեցու ղեկավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում պատասխան տալ առանձին քահանաների արարքների համար:

Նշենք, որ Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու դեմ հայցը ներկայացվել էր Վատիկանի եւ Երեխաների իրավունքների ՄԱԿ-ի հանձնաժողովի միջեւ ծագած հակամարտությանը զուգահեռ: Հանձնաժողովը Վատիկանին մեղադրել էր մանկապղծության մեջ կասկածվող քահանաներին քողարկելու մեջ:

Ի պատասխան Վատիկանը նշել էր, որ Երեխաների իրավունքներով հանձնաժողովը չգիտես ինչու զբաղվում է գեյերի, աբորտների եւ պաշտպանական միջոցների նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքով, որը հանձնաժողովի լիազորությունը չէ: