Մեծ Բրիտանիայի սպորտի ու զբոսաշրջության նախարար Հելեն Գրանտը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է «փողոցներում պարերով» տոնի Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի հարյուրամյակը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չնայած հաղթանակին, որը տարել են Բրիտանիան ու իր դաշնակիցները, հաշվի առնելով պատերազմի զոհերի թիվը, առաջիկա չորս տարիներին «տ՛ոնական շեփորներ չպետք է հնչեն», հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով The Guardian-ը

Նշենք, որ ավելի վաղ պատերազմի հարյուրամյակը նշելուց՝ քաղաքական կոռեկտությունից ելնելով, հրաժարվել էր Եվրահանձնաժողովը: