Ռուսաստանի Յարոսլավսկայա մարզում 14-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել:
Ինչպես քննիչներն են պարզել, Ռիբինսկում աշակերտուհին դուրս է եկել փողոցի երթևեկելի հատված ու նետվել մարդատար մեքենայի դիմապակուն: Նրան վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Աղջկա բառերով՝ նա ինքնասպանության փորձ է կատարել մոր հետ վիճաբանությունից հետո, հաղորդում է Ռոսբալթը:
Իրականացվում է հետքննություն:




























