Թուրքիայի խորհրդարանում օրեր առաջ ընդունված ինտերնետի գրաքննության մասին օրենքը դեռ չի վավերացվել նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, սակայն թուրքական իշխանությունները սկսել են կիրառել այն։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական իշխանություններն արդեն սկսել են կիրառել ինտերնետ գրաքննությունը, որի առաջին զոհերն են դարձել Youtube-ում հայտնված տեսագրությունները։

Մի շարք տեսագրություններ բացելու փորձի ժամանակ էկրանին գրվում է, որ կառավարության կողմից արված բողոքի պատճառով հնարավոր չէ դիտել այն։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի ընդունված օրենքով Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարարությունը առանց դատարանի որոշման կարող է ցանկացած կայքի հասանելությունը փակել Թուրքիայում։