Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը ամերիկյան Սպիտակ Տանը վերջերս արտաբերեց. «It’s very difficult todo esto» (անգլերենի ու իսպաներենի խառնուրդ, որը բառացի նշանակում է. «շատ դժվար է այդ ամենը»):

Սրան ի պատասխան լեզվական թեքումով դպրոցներից մեկը վարչապետին Լոնդոնում անգլերենի 4-շաբաթյա դասընթացի հնարավորություն է ընձեռել, հաղորդում է Mignews.ru-ն:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա բոլորովին էլ բարեգործական ժեստ չէ, այլ արտասահմանում լեզու ուսանելու յուրօրինակ քայլը: Միաժամանակ, վերջին եվրոպական հետազոտությունների համաձայն՝ իսպանացի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների 75 տոկոսը չեն խոսում անգլերեն, հաղորդում է Espanarusa պորտալը:

Իսպանիայում որպես օրինակ բերում են էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գիդնոսին, ով իր արտասահմանցի գործընկերների հետ շփվում է առանց թարգմանիչի: