Մոսկվայում երեք մարդուց բաղկացած ընտանիքն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը նրանց մարմինները հայտնաբերել է մետրոյի «Բաբուշկինսկայա» կայարանի մոտ գտնվողն շենքերից մեկի բնակարանում:
Ոստիկանություն է զանգահարել նրանց բարեկամը, որը չի կարողացել կապվել իր մյուս հարազատների հետ:
«Ինտերֆաքսի» անանուն աղբյուրի տվյալներով՝ բնակարանում գազի ուժեղ հոտ է տարածված եղել, պատուհանները եւ դուռը ամուր փակված են եղել, իսկ խոհանոցում բաց է եղել գազը:
Ոստիկանները լոգարանում ջրի մեջ հայտնաբերել են 30-ամյա տղամարդու, նրա 28-ամյա կնոջը եւ 4-ամյա որդուն:
Նախնական տվյալներով՝ կամ հայրը, կամ մայրը որոշել են ինքնասպան լինել, միաժամանակ սպանելով տան մյուս անդամներին:




























