«Սարպի» անցակետում Թուրքիայի սահմանապահները բեռնատարների վարորդների համար խնդիրներ են ստեղծել: Նրանք ստուգում են բեռնատարների վառելիքի բաքերը եւ կանգնեցնում այն տրանսպորտային միջոցները, որոնց բաքերում 300 լիտրից ավելի վառելիք կա: Վարկածներից մեկով՝ օրերս Սարպիում թուրք սահմանապահի եւ վարորդներից մեկի միջեւ միջադեպ է գրանցվել:
Վրաստանի եկամուտների ծառայությունում հաստատել են տեղեկությունը: Գերատեսչության տվյալով՝ Վրաստանից Թուրքիա մեկնող շուրջ 300 բեռնատարներ կանգնած մնացել են անցակետում, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Գերատեսչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի խոսքով՝ այս կապակցությամբ անցակետի ղեկավարը դիմել է թուրք գործընկերոջը, որը հայտնել է, որ խնդիրը լուծված է, եւ բեռնատարները սկսել են առանց ժամանումների մտնել Թուրքիայի տարածք:




























