Ավստրալացի աստղագետները SkyMapper հեռադիտակի օգնությամբ հայտնաբերել են Տիեզերքի հնագույն աստղը: Հաղորդվում է, որ այն 13,6 միլիարդ տարեկան է: Այսինքն` այն ձեւավորվել է Մեծ պայթյունից մի քանի միլիոն տարի անց: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Nature գիտական ամսագրում:
Նշվում է, որ նախկին ամենահին աստղերի տարիքը չէր գերազանցում 13,2 միլիարդ տարին:
Ըստ աստղաֆիզիկոսների` Տիեզերքի հնագույն աստղը գտնվում է Երկրից 6 հազար լուսնային տարի հեռավորության վրա:
Ըստ գիտնականների` ավելի հին աստղեր էլ կան, որոնք դեռեւս պետք է հայտնաբերվեն, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:




























